Աղոթարան
11.10.2025 | 22:00
Տե՛ր իմ,
Փրկի՛ր ինձ չարի խայթերից և փորձությունների փոթորիկներից,
Որ իմ հոգին չկորցնի հավատն ու խաղաղությունը։
Թող ամեն դժվարություն լինի իմ հոգուն ուսուցիչ,
Որսիրտս սովորի համբերություն, խոնարհություն։
Բարձրացրո՛ւ իմ աչքերը դեպի Քո անսահման լույսը,
Որ կյանքս սիրով նավարկեմ, փոթորիկներից չվախենամ և հանգիստ հասնեմ խաղաղության նավահանգիստ։
Պահպանի՛ր ինձ չարի հարձակումներից և փորձություններից,
Քանզի ես միայն Քո ձեռքերով կարող եմ շարժվել։
Թող իմ օրն ավարտվի այնպես, ինչպես սկսվեց՝
Քո անունով և Քո խաղաղությամբ,
և թող սիրտս միշտ ապրի Քո սիրո մեջ՝
Քո արարչական ձեռքերով առաջնորդված։
Քանզի քոնն է փառքը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ